Ինչպես հայտնի է դարձել Prime cirme-ին, Թուրքիայի Անթալիա քաղաքում սպանվել է 46-ամյա «օրենքով գող» Վադիմի Իվանենկոն, ով քրեական աշխարհում ավելի հայտնի է Վադիկ Կրասնոդարսկի անունով:

Նա մահացու կերպով վիրավորվել է ու տեղում մահացել: Մեկ այլ «օրենքով գող»՝ Վլադիմիր Ժուրակովսկին՝ նույն ինքը Վովա Պուխլին, ուսից վիրավորվել է և հոսպիտալացվել տեղի հիվանդանոցում:

Դեպքի վայրում ձերբակալվել են «օրենքով գողեր» Օլեգ Պիրոգովը՝ նույն ինքը Ցիրկաչը, ու Գեորգի Սորոկինը կամ Ժորա Տաշկենդցին, ինչպես նաև՝ «օրենքով գողի» կոչման հավակնորդ Մոնղոլ անունով ոմն մեկը, ով էլ, նախնական վարկածով, հենց կրակել է: