Այսօր ապրիլի 28-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան և պահանջել է վերադարձնել Սիսի նստավայրը, որը պատկանել է Կիլիկիայի հայկական թագավորությանը:

Ինչպես տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքէջից՝ «Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով ու մեր ազգային պահանջատիրության ավելի գործնական արտահայտություն տալու հեռանկարով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս իր պատգամների մեջ հաճախակի կերպով հիշեցրել է հատուցման վրա շեշտը դնելու հրամայականը։

Այս առումով Սիսի Կաթողիկոսարանի և ապա ազգապատկան ու եկեղեցապատկան կալվածքների վերադարձը կարևոր քայլ կարող է դառնալ՝ մեր ժողովուրդի կալվաածքների վերադարձի և բռնաբարված իրավունքների վերականգման հարցում։ Ուստի Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունը որոշեց հայց ներկայացնել Թուրքիայի Սահմանադրական դատարան»,- ասել է Նա: