Երգիչ  Էրիկը օրերս թողարկել է  նոր տեսահոլովակ, որը կոչվում է «Երանի իմանամ»: Այս տեսահոլովակը լուրջ խուսակցությունների առիթ է դարձել: Շատերն այս տեսահովակն անհարիր են համարում, ասելով, թե այնտեղ շատ են բաց տեսարանները:

Yeravannews.am-ը զրուցեց էրիկի հետ, որպեսզի պարզ դառնա, թե որն է եղել նման տեսահոլավակ նկարահանելու շարժառիթը:

-Տեսահոլովակի գաղափարը ռեժիսորինն է:Մենք փորձեցինք ստեղծել մի երգ, որը տարբերվում է մնացած երգերից: Երգը ստանդարտ չէ, իր տեսակով նորություն է և որ ամենակարևորը` պարային է: Ակտիվ, ուրախ երգ է, բայց կարևորը  6/8 ժանրով չէ, ինչը մենք այսօր բոլոր տեսահոլովակներում տեսնում ենք:

 -Ինչո՞վ է տարբերվում Ձեր այս տեսահոլովակը այսօրվա մեր բազմաթիվ տեսահոլավակներից.

 -Այս տեսահոլովակում  ես ակտիվ շարժվում եմ, անում եմ այն, ինչը հիմա շատ քիչ ենք տեսնում մեր եթերում: Այնտեղ մեկ կրկնվող շարժում չէ, ես այս տեսահոլովակի վրա բավականին երկար ժամանակ աշխատել եմ պարուսույցների հետ: Առանձնանում է նաև նրանով, որ նկարահանվել է նորագույն տեխնիկայով, որը նորություն է  Հայաստանում:

-Եթե տեսհոլովակ եք որոշել նկարել, հետևաբար նոր ասելիք ունեք, ի՞նչ եք այս անգամ փոխանցում ձեր երկրպագուներին:

-Սա սիրո մի իրավիճակ է: Նոր ինչ-որ հայտնագործություն չեմ անում, ուղղակի պատմում եմ սիրո մասին: Շատ է պատահում, երբ հանդիպում ես մի աղջկա, հասցնում ես մի փոքր շփվել և այդպես էլ չես իմանում նա ով է, որտեղից, բայց ինչ-որ բան է մտնում նրանից քո մեջ: Երգը հենց այսպիսի իրավիճակի մասին է: Տեսահոլովակն էլ փորձել ենք այդ պատմության հետ կապել:

Այս երգը ինձ համար ուղղակի նոր բան է: Այն է, ինչ ամբողջ աշխարում երգիչները երգում են էստրադային ժանրում: Սա երգի այն տեսակի պրոպագանդան է, ինչի պակասը կա Հայաստանում և հայկական եթերում:

-Այսինք կարելի՞ է եզրակացնել, որ եթերում բաց տեսարանների պակաս կա:

- Բաց  եսարանների պակաս չկա, որովհետև ամբողջ օրը սերիալներով տեսնում ենք բաց տեսարաններ, իրար վատ խոսքեր ասել:Ես ուղղակի փորձել եմ ոչ թե բաց տեսարաններ ցույց տալ, այլ էսթետիկ, չափերի մեջ սիրո դրսևորում: Այնտեղ ոչ մի բաց և գռեհիկ բան չկա:  Ոչ բաց կուրծք են տեսնում, ոչ էլ համբույր:

-Լսե՞լ եք արդեն քննադատություններ:

-Կան մարդիկ, որոնք ասում են ինչպես կարելի է, որ հայուհին նման կերպարով հանդես գա: Բոլորն էլ գիտեն, որ ես շատ հարգանքով եմ վարաբերվում մեր ազգի ցանկացած որոշմանը: Բոլորն էլ գիտեն, որ մեր հասարակությունում ավելի վատ բաներն էլ են կատավում, քան մենք տեսնում ենք մեր էկրաններից: Սա ընդամենը սիրո տեսարան է, որտեղ երկու հասուն մարդիկ փորձում են սիրել իրար:

 -Գլխավոր հերոսուհին,ինչպես տեսնում ենք, շատ վառ կերպար է` տարբերվող սանրվածքով և հագուկապով, դու՞ք եք ընտրել նրան:

-Նրան մենք ընտրել ենք ռեժիսորի հետ միասին, ձևափոխել ենք նրա ընդհանուր ոճը, սանրվածքը : Այսօրվա ժամանակակից կերպար ենք փորձել ստանալ: Ես կրկին պետք է ասեմ, որ իմ տեսահոլովակներում եղել են,  որ աղջիկները եղել են շատ գեղեցիկ, երկար մազերով, շպարված, կոկիկ:  Բայց դա էլ է առանձնանում, մենք այսօր փողոցում տեսնում ենք շատ յուրահատուկ առանձնացող դեմքեր և նրանց կողքին աղջիկների մի բանակի, որոնք կարծես, թե նույն տանից են դուրս եկել կամ նույն և նույն վարսավիրի մոտ են հարդարվել: Ես ուղղակի ցանկացա, որ նորություն լինի այնտեղ ամեն ինչ:

- Իսկ եղե՞լ են քննադատություններ, որոնցից  վիավորվել եք:

-Ոչ  այնպիսի քննադատություն չի եղել նախկինների նման, որ ասեն արևելյան մոտիվներով է և այլն: Միայն եղել  են, մարդիկ, որ ասել են, թե երգի բառերը կրկնվում են, պրիմիտիվ են: Բայց դե մենք չենք կարող բացատրել, որ սա երգ է և պետք է երգեցիկ լինի: 

 -Իսկ  համաքաղաքացիների կողմից սիրվե՞լ է այն, լսել եք, որ հնչեցնեն այն ակումբներում:

 -Ես այնքան էլ շատ ակումբներում չեմ լինում, բայց ինձ թվում է, որ «Անիրականի» երգի օրինակով այն կսիրվի, չնայած, որ դեռ 5 օր է ինչ հանրայնացրել ենք այն:

-Իսկ ի՞նչ նորություններ կան ապագայի հետ կապված:

 -Պարաստվում եմ համերգների: Ամբողջ մայիս ամսին լինելու եմ Ռուսաստանում, կլինեմ 13 քաղաքում: Եվ այս տարի Յուրմալայում կլինեմ որպես հյուր: Ամռանը ձայնասկավառակ կթողարկվի,որի մեջ կլինի նաև «Երանի իմանամ» երգը: