Այսօր ժամը 11-ից «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները Կառավարության շենքի դիմաց նստացույց են սկսել:

Նաիրիտցիների նստացույցի պահանջներն անփոփոխ են՝ աշխատավարձերի պարտքի մարում, գործարանի վերագործարկում և աշխատատեղերի վերականգնում։

Կառավարության դիմաց հավաքված «Նաիրիտ» գործարանի ներկա և նախկին աշխատակիցներն այսօր՝ մայիսի 14-ին, նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին 2009թ. մայիսի 14-ին գործարանում տեղի ունեցած պայթյունի չորս զոհերի հիշատակը և շարունակեցին իրենց վրդովմունքը հայտնել՝ նստացույցի միջոցով։ 

Նշենք, որ նաիրիտցիները վրդովված են Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի՝ նախօրեին արած հայտարարությունից, թե «Նաիրիտն» անհնար է վերագործարկել։