Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Կառլեն Պետրոսյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից` իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մաքսիմ Ալեքսանյանին: