Քիչ առաջ Թուրքիայի ԿԸՀ-ն հրապարակեց Թուրքիայում այսօր կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները,որոնց արդյունքում Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի հարազատ «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AK Parti)՝ ստանալով ընտրողների ձայների 40,8% (258 մանդատ) պարտություն կրեց և չի կարողանա միանձնյա ձևավորել կառավարությունը...Թուրքիայի Մեջլիս են անցել նաև երեք ընդդիմադիր կուսակցություններ, որոնք նախընտրական շրջանում քննադատում էին Ռ. Էրդողանի և նրա հարազատ կուսակցության վարած ներքին և արտաքին քաղաքականությունը...Քեմալ Քլչդարօղլուի ղեկավարած «Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունը» (MHP) ստացել է 25% (132 մանդատ),Դեվլեթ Բախչելիի «Ազգայնական շարժում կուսակցությունը»՝16,4% ձայներ (81 մանդատ)...Սակայն այս ընտրությունների հայտնությունը դարձավ քրդերի կողմից ձևավորված «Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությունը» (HDP), որը առաջին անգամ մասնակցելով խորհրդարանական ընտրություններում՝ կարողացավ հաղթահարել անցողիկ 10% շեմը և հայտնվել մեջլիսում...Քրդամետ այս կուսակցությունը ստանալով ընտրողների ձայների 13,1%՝ Թուրքիայի օրեսնդիր մարմնում կունենա 80 պատգամավոր...Մինչ այս ընտրությունները քուրդ և քրդամետ պատգամավորները միայն ընտրություններից հետո էին թուրքական խորհրդարանում միավորվում խմբակցության մեջ...

Հ.Գ. Այս արդյունքներից հետո կարելի է փաստել, որ Ռ.Էրդողանը էլ չի կարող միանձնյա ձևավորել երկրի գործադիր իշխանությունը...Նա ստիպված է լինելու կոալիցիոն կառավարություն ձևավորել այս երեք ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի հետ...Սակայն քրդամետ HDP-ի հետ Ռ. Էրդողանը չի համագործակցի և կգերադասի «մտերմանալ թուրքականներից» մեկի հետ...Այս արդյունքները նաև «թաղեցին» Ռ. էրդողանի Թուրքիայի սահմանադրության փոփոխման երազանքը, որով Թուրքիայի նախագահը փորձելու էր ավելի լայն լիազորություններ ստանալ՝ որպես երկրի նախագահ...Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար Ռ.Էրդողանի կուսակցությունը պետք է ունենար 330 պատգամավոր 550-ից, այնինչ նա ունի ընդամենը 258 պատգամավոր...Ընդդիմադիրները միշտ դեմ են եղել Ռ. էրդողանի այս ծրագրին և մեղադրել են նրան Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից ձևավորված կառավարման համակարգը կազմաքանդելու փորձերի մեջ...

Թուրքիայի նախագահին մոտ կանգնած գործիչները AK Parti-ի անհաջողությունների մեջ բացեիբաց մեղադրում են երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին՝ թույլ նախընտրական քարոզարշավ անցկացնելու համար...Համոզված եմ, որ վաղը «մեղավորների» թիվը կավելանա և նրանց մեջ կլինի նաև Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլը...

Գագիկ Համբարյան-Facebook