Թբիլիսիի կենդանաբանական այգու ավելի քան 300 կենդանիներ են սատկել ջրհեղեղի պատճառով:

Նրանց մի մասը սատկել է հենց տեղում, ջրհեղեղի ժամանակ, իսկ վանդակներից փախածներին սպանել են հատուկջոկատայինները: Այս մասին հայտարարել են կենդանաբանական այգու վարչակազմից:

Կենդանաբանական այգում ավելի քան 600 կենդանի կար, որոնց կեսը ողջ է մնացել: Փախուստի դիմած գազանների մի մասին ոչնչացրել են, մյուս մասին տեղափոխել են անվտանգ տարածք: Մաքրման աշխատանքներ են իրականացվում:

Հիշեցնենք, որ Վրաստանում տեղացած հորդառատ անձրևները սողանքներ են առաջացրել և հեղեղել են մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները, որի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս մի քանիսը անհետ կորած են համարվում։