Քննության շահերից ելնելով առայժմ մանրամասներ հրապարակել չենք կարող, կատարվում է շատ ակտիվ քննչական և դատավարական գործողություններ հանցագործությունը բացահայտելու համար,-  էքստրասենս Անի Մաջնումյանի սպանության հետ կապված YerevanNews.am-ին ասաց ՀՀ Քնչական Կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, ավելացնելով, որ գործը գտնվում է նախաքննության փուլում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Մազմանյան 5 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:

Նշված շենք են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ոստիկանության պետ գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: