Իրավիճակն Ադրբեջանի մեծությամբ չորրորդ՝ Մինգեչևիր քաղաքում րոպե առ րոպե լարվում է...Երկու օր առաջ քաղաքի ոստիկանատանը սպանված Բախրուզ Հաջիևի բարեկամներն ու ընկերները,ինչպես նաև ոստիկանության ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ դեմ պայքարող քաղաքի հազարավոր բնակիչներ, հանրահավաքներ են կազմակերպում՝պահանջելով պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկաններին...Հանրահավաքի մասնակիցներին ավելի զայրացրել է քաղաքի ոստիկանապետի այն հայտարարությունը,որ ոստիկանատուն այցելելուց քսան րոպե անց, Բ.Հաջիևը ինքն իրեն երրորդ հարկից ներքև է նետել և մահացել ...Սակայն Բ.Հաջիևի բարեկամները ապացույցներ են ներկայացրել՝ ըստ որի մահացածը ենթարկվել է կտտանքների...Երկրի իշխանությունները իրավիճակը վերահսկելու համար ներքին զորքեր եմ մտցրել քաղաք,որն էլ ավելի է սրել իրավիճակը...Ըստ ազերիական ԶԼՄ-ների՝ քաղաքի ոստիկանության և քաղաքապետարանի շենքերը ամբողջությամբ շրջապատված են...Ցուցարարներին ցրելու համար ոստիկանները կիրառում են ոչ միայն մահակներ,այլև խլացնող նռնակներ...Սակայն ցուցարարները շարունակում են հանրահավաքը՝ վանկարկելով "Մեր եղբոր արյունը գետնին չի մնա"...Ըստ պաշտոնական տվյալների՝ ձերբակալվել է 15 ցուցարար...Սակայն ոչ պաշտոնական տվյալներով ձերբակալվածների թիվը անցնում է հարյուրը...

Հ.Գ.Ադրբեջանում ոստիկանների կողմից սեփական քաղաքացիների սպանությունը դարձել է օրինաչափություն... Հիշեցնեմ,որ այս տարվա փետրվարին Թարթարի ոստիկանատանը նույն հանգամանքներում մահացել էր Դունյամալիև Սաբուհին...Ծեծի հետևանքով մահացածի բարեկամերին տեղի ոստիկանները հայտնել էին,որ վերջինս կախվել էր...Այս սպանության հետևանքները ևս "ծանր" նստեցին Ի.Ալիևի վարչակարգի համար...Քաղաքում կարգուկանոնը վերականգնելու համար՝ զորքեր և լրացուցիչ ոստիկանական ստորաբաժանումներ էին մտցվել...

Գագիկ Համբարյան-Facebook