Երբ խոսում ենք կրթական ոլորտի բարելավման մասին, իհարկե, անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել մանկավարժական կազմին, ովքեր իրենց վրա են կրում ուսուցման ողջ գործընթացը,- YerevanNews.am-ի հետ զրուցում ասաց «Գլոբալ Բրիջ» նորաբաց ավագ դպրոցի համահիմնադիր և տնօրեն Աննա Հարութունյանը՝ ավելացնելով, որ «Գլոբալ Բրիջ»-ի համար ընտրվել են բարձր մանկավարժական որակավորմամբ մասնագետներ, ովքեր ունեն երկար տարիների փորձ և առանձնանում են իրենց դասավանդման նորարարական մեթոդների կիրառմամբ։

 Ինչպե՞ս առաջացավ մտահաղացում բացել հիմնական կրթական հաստատություն և ինչու՞ հենց ավագ դպրոց

Շարունակելով երիտասարդներին համախմբել զարգացման գաղափարի շուրջ՝ «Գլոբալ բրիջ» ուսումնական կենտրոնը որոշեց հանդես գալ նոր ու հետաքրքիր առաջարկով, որը նպատակ ունի աջակցել ու ամրապնդել կրթության որոշիչ դերը մեր երկրում: Ունենալով երկար տարիների փորձ միջազգային ավագ դպրոցների հետ, խորապես ուսումնասիրելով միջազգային ավագ դպրոցների կրթական ծրագիրը` որոշում կայացվեց նախ բացել ավագ դպրոց՝ հետագայում նապատակ ունենալով ունենալ նաև կրտսեր դպրոց:

 Ինչպիսի՞ առավելություններ կունենա ձեր դպրոցը, ինչո՞վ է այն տարբերվում մնացած վճարովի կրթական հաստատություններից

Հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ «Գլոբալ Բրիջ» ավագ դպրոցն առաջնորդվում է միայն առավելություններով: Անհատական մոտեցում կցուցաբերվի յուրաքանչյուր աշակերտին, լսարանները կազմված կլինեն 10-12 աշակերտներից: Մեր առանձնահատկություններից է նաև այն, որ աշակերտներին կպատրաստեն միջազգային քննություններին, իսկ մեր փորձառու կրթական խորհրդատուները կաջակցեն դրսում ուսանել ցանկացող աշակերտներին: Դպրոցը համագործակցում է մի շարք միջազգային կրթական հաստատությունների հետ արտերկրում:

 Քանի՞ աշակերտից է բաղկացած լինելու մեկ դասարանը

Լսարանները բաղկացած կլինեն 10-12 աշակերտներից:

 Կա՞ն առարկաներ, որոնք միայն այստեղ են դասավանդվում

Բացի պարտադիր ուսումնական ծրագրից, դրսում կրթությունը շարունակել ցանկացող աշակերտներին կնախապատրաստեն միջազգային քննություններին (IELTS և SAT).

 Որքանո՞վ է կարևորվում լեզուների դասավանդումը և ի՞նչ մակարդակով է այն կազմակերպվելու:

2007 թվականից լինելով ուսումնական կենտրոն և կարճ ժամանակահատվածում ձեռք բերելով հաստատուն դիրքեր լեզուների դասավանդման ասպարեզում՝ «Գլոբալ Բրիջ» ավագ դպրոցում ևս մեծ կարևորություն է տրվելու լեզուների ուսուցմանը: Աշակերտները կուսանեն միանգամից 4 լեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և իսպաներեն:

 Ո՞ր հիմնական առարակների վրա է ուշադրություն դարձվում

Յուրաքանչյուր աշակերտին կցուցաբերվի անհատական մոտեցում:Ուշադրություն է դարձվում բոլոր հիմնական առարկաներին, սակայն, համապատասխան յուրաքանչյուր աշակերտի հետագա կրթական նպատակների, աշակերտները կբաժանվեն հումանիտար և բնագիտական առարկաների հոսքերի և առավել մանրամասն կուսումնասիրեն տվյալ հոսքի առարկաները: 

 Ինչպիսի՞ն են նորաբաց դպրոցի նյութատեխնիկական հնարավորությունները, սանիտարական պայմանները:

Դպրոցն ամբողջովին վերանորոգված և կահավորված է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով և տեխնիկայով:

 Ինչպիսի՞ մասնագիտական որակավորում պետք է անցնեն ավագ դպրոցի ուսուցիչները:

«Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնը մեծ ուշադրություն է դարձնում մանկավարժական կազմի մասնագիտական որակավորմանը և հմտություններին: Բոլոր մանկավարժները ունեն բարձրագույն կրթություն, մեծամասամբ վերապատրաստված են արտասահմանում , ունեն երկար տարիների մանկավարժական փորձ, առանձնանում են իրենց դասավանդման նորարարական մեթոդներով և բարձր մարդկային հատկանիշներով:

 Հնարավորություն տալի՞ս է արդյոք ավագ դպրոցում ստացած գիտելիքը հետագա մասնագիտական կրթություն ստանալու համար

«Գլոբալ Բրիջ» ավագ դպրոցի նպատակն է հայ աշակերտներին ապահովել բոլոր անհրաժեշտ տեսական և փորձնական գիտելիքներով, որը հնարավորություն կտա նրանց առանց կողմնակի պարապունքների շարունակել մասնագիտական կրթությունը ԲՈՒՀ-ում:

 Որքանո՞վ է ավագ դպրոցում ստացած գիտելիքը բավարար կրթությունը արտասահմանում շարունակելու համար

Ինչպես արդեն նշվեց, բացի պարտադիր ուսումնական ծրագրից, դրսում կրթությունը շարունակել ցանկացողներին կնախապատրաստեն միջազգային քննություններին (IELTS, SAT), ինչպես նաև դպրոցի կրթական խորհրդատուները կաջակցեն ուսանողներին դիմում- հայտերի լրացման և համապատասխան կրթական հաստատություն ընտրելու գործընթացում:

 Կարելի՞ է ասել, որ Global Bridge ավագ դպրոցի շրջանավարտները երաշխավորվում են արտասահմանում կրթություն ստանալու համար:

«Գլոբալ Բրիջ» ավագ դպրոցի շրջանավարտները կստանան  անհրաժեշտ աջակցությունը համապատասխան կրթական հաստատություն ընտրելու, դիմելու, ինչպես նաև կրթաթոշակներ ստանալու հարցում,- իր խոսքը եզրափակեց Աննա Հարութունյանը: