Ինչպես հայտնել ենք, Զեյթունում բեռնատար վերելակը պոկվել և ընկել էր ձորը, ինչի արդյունքում կա 2 վիրավոր:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Պ. Ս.-ը ինքնուրույն դուրս է եկել ձորից, իսկ ժամը 11.18-ին հրշեջ-փրկարարները և փրկարարները ձորից դուրս են բերել Ս. Ղ.-ին: 

YerevanNews.am-ին հայտնեցին, ոչ այժմ նրանք գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Վիրավորների վիճակը գնահատվել է ծանր: