Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը խիստ անհանգստացած է, քանի որ այսօր Երան քաղաքի վերգետնյա հասարակական երթուղային ցանցում հայտնվել է բարեգործական անվճար ավտոբուս, որը Ավան համայնքից մինչև «Այրարատ» կ/թ մարդկանց անվճար երթուղի է ապահովում: Այս մասին YerevanNews.am –ի հետ զրույցում ասաց Երաևնի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Պարզվեց, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից այսօրվանից Երևան քաղաքում աշխատում է անվճար երթևեկությամբ, որը մեծ խոչընդոտ է հանդիսանում Երևանի քաղաքապետարանի համար:

Ստորև ներկայացնում ենք YerevanNews.am-ի հարցազրույցը Հենրիկ Նավասարդյանի հետ, ով այս պահին Ավան համայնքում փորձում է հասկանալ բարեգործական հիմունքներով աշխատող երթուղու գործունեությունը:

-  Արդեն 2 տարի է, ինչ Երևան քաղաքում մշակվում է վերգետնյա հասարակական երթուղային ցանց, որտեղ հիմնական ուղղությունը դրված է միկրոավտոբուսների թվաքանակի պակասեցման և ավտոբուսների ավելացման վրա: Եթե մենք 2 տարի առաջ ունեինք ընդամենը 250 ավտոբուս, այսօր ունենք՝ 670-ը, իշնորհիվ մեր տնտեսվարող սյուբեկտների, որոնք մեծ ռիսկի են դիմել և մեծ վարկեր են վերցրել ավտոբուսներ են ներկրել՝ Երևան քաղաքը սպասարկելու համար:

Այսօր հանկարծ Երևան քաղաքում հայտնվել է բարեգործական երթուղի՝ Ավանից դեպի «Այրարատ» կինոթատրոն, որը դժգոհության առիթ է  ստեղծել մեր տնտեսվարող սյուբեկտների մոտ, այսինքն մարդիկ մեծ ռիսկի տակ են մտել, միլինոավոր դոլարներ վերցրել են, որպեսզի կարողանան ավտոբուս բերեն և մեր ժողովրդին սպասարկեն և վաղը պետք է վարկային պարտավորությունների տակից դուրս գան, կարողանան իրենց վարկը փակեն, այսօր արդեն մտավախություն ունեն, որ իրենց վարկը չեն կարողանալու փակել:

-Ե՞րբ է հայտնվել այդ երթուղին Երևան քաղաքում և քանի՞ նման երթուղի կա:

-Այսօրվա վիճակով մեկ երթուղի է, առաջին մեքենայի դեպքում ահազանգ է եղել, մենք չգիտենք դեռ քանի երթուղու և քանի մեքենայի մասին է խոսքը: Ոչ մի օրինական փաստաթուղթ չեն ունեցել, վարորդի ձեռքին միայն պայմանագիր կա, համաձայն որի նրանք պետք է սպասարկեին Աբովյան մարզի բնակչությանը և ուսանողներին, բայց այսօր իրենք Երևան քաղաքում են և ոչ թե Աբովյան քաղաքում:

-Ու՞մ է պատկանում այդ բարեգործական երթուղին:

- Իրենք ներկայացնում են, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական կազմակերպության կողմից է դա արվում, որը ԲՀԿ-ի կողմից հիմնադրված կազմակերպություն է:

-Քաղաքապետարանն ունի՞ իրավասություններ արգելելու նման բարեգործական նպատակներով նպատակներով ստեղծված անվճար երթևեկությունը:

-Ես չեմ կարող ձեր այդ հարցին հստակ պատասխանել, բայց, որ ես պարտավոր եմ տնտեսվարող սյուբեկնտների բողոքներին արձագանքել, միանշանակ ես գտնում եմ, որ այդպիսին պետք է լինի, որովհետև եթե մենք այսօր տնտեսվարող սյուբեկտի դժգոհությունը չարձագանքենք, ես չեմ կարող ասել, թե վաղը կամ մյուս օրը ինչպիսի արձագանք կլինի կամ ինչ հետևանքներ կունենա այս բարեգործական երթուղին:

-Ինչ եք կարծում, արդյո՞ք այդ երթուղին քարոզարշավի շրջանակներում է հայտնվել Երևան քաղաքում:

- Ես նման հայտարարություն չեմ կարող անել, բայց ամեն դեպքում, եթե այսօր բարեգործական երթուղի է հայտնաբերվել, չգիտեմ ինչ անուն տամ դրան:

-Պարոն Նավասարդյան, ես որպես քաղաքացի կողմ եմ, որ մեր քաղաքում լինի ավելի շատ անվճար երթևեկություններ, ի՞նչ եք կարծում քաղաքապետարանը չունի մտավախություն, որ քաղաքացիների կողմից դժգոհության կարժանանա:

- Ձեզ համար կարող է այդպես լինի, բայց ես որպես ոլորտի պատասխանատու ես մտահոգված եմ, որովհետև, եթե դուք այսօր մեկ կամ երկու երթևուղիով երթեկելու դեպքում խաթարելու եք մյուս տնտեսվարող սյուբեկտների աշխատանքը, որոնք վաղը, եթե Աստված չանի հրաժարվեն իրենց սպասարկումից, ապա ամբողջ քաղաքը մնալու է առանց տրանսպորտի, իսկ ես որպես տրանսպորտի վարչության պետ, պետք է պատասխան տամ դրա համար: Ուրիշ բան, եթե այդ բարեգործական կազմակերպությունը ծրագրեր ներկայացնի, համաձայն որի, ասենք օրինակ 4 տարի անվճար կսպասրկի Երևան քաղաքի համար և կբերի 2200-ից ավել տրանսպորտային միջոցներ, ես էլ ձեզ նման կողջունեմ: Բայց, եթե մենք այսօր մի քանի երթուղիներ մտցնելով խաթարում ենք մյուս սպասարկողների աշխատանքը, դա արդեն ոչ թե բարեգործություն է, այլ կազմաքանդում է եղած ծրագրերը: 

Հ.Գ. Այս պահին YerevanNews.am-ի թղթակիցը գտնվում է Ավան համայնքում, որտեղ քաղաքապետարանի աշխատակիցները փորձում են կանխել  «Գագիկ Ծառուկյան» բարեգործական կազմակերպության անվճար երթևեկությունը: YerevanNews.am-ի տեսանյութը քիչ ավելի ուշ: