Սիրիայի Հալեպ քաղաքում վերջին  երկու օրերի ընթացքում էլեկտրականության ու ջրի պակաս կա։ Բացի այս, Հալեպը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Խանասերը մինչ այժմ փակ է մնում, ինչի հետևանքով վառելանյութ ու սննդամթերք չի հասնում քաղաք: Հալեպ մտնելն ու Հալեպից դուրս գալը անհնար է։

«Գանձասար»-ը հաղորդել է նաև, որ սիրիական բանակը ջանում է ականազերծել ճանապարհն ու հետ մղել զինյալ խմբավորումներին, որոնք օրեր առաջ մտել էին Խանասերի որոշ շրջաններ ու ականապատել ճանապարհը։