«Քաղաքականության մեջ «Կիկոսի մահը» ինձ համար ընդունելի ժանր չէ: Դեռևս հայտարարությունը կուսակցություն ստեղծելու և Հայաստանը փրկելու մասին բավարար չէ, շատ ավելի լուրջ անդրադարձ է պետք այդ հնարավոր նախագծին, այդ հնարավոր նախաձեռնությանը»,- այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Արա Աբրահամյանի հայտարարությանը:

- Երբ Արա Աբրահամյանը կստեղծի կուսակցություն, երբ մենք կտեսնենք, թե կուսակցությունը ինչ գաղափարական հենքի վրա է ստեղծվել, այդ ժամանակ էլ իմաստ կունենա շատ ավելի լրջորեն անդրադառնալ այդ խնդրին և պատասխանել: Իսկ հիմա, ընդամենը մի ասուլիսից, որը դարձավ Armcomedy-ի մի քանի հաղորդումների թեմա, անել եզրակացություններ և խոսել, շատ ավելի լուրջ անդրադառնալ այդ խնդրին ես նպատակահարմար չեմ համարում: Երբ կստեղծվի նման կուսակցություն և մենք կտեսնենք կուսակցությունը ինչ գաղափարաքաղաքական հենքի վրա է ստեղծվում, կուսակցության ծրագիրը, նպատակները, այդ ժամանակ ավելի առարկայական ակնդրադառնանք, իսկ ընդամենը հայտարարություն, որ «գալիս եմ փրկեմ Հայաստանը», ուղղակիորեն նպատահարմար չեմ համարում և անիմաստ եմ համարում մեկնաբանել: