Ինչպես տեղեկանում ենք Reuters-ից, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված առնչվող ռազմական խմբավորումը ստանձնել է Սինայի թերակղզում ռուսական Airbus-321 ուղևորատար ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը: 

Այս տեղեկությունը գործակալությանը հայտնի է դարձել Twitter-ից, որտեղ ռազմական խմբավորումը տարածել է այն։ Սակայն այս լուրը հաստատում է նաև «ԻՊ»-ի համար լրատվական գործակալություն հանդիսացող Aamaq կայքը:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ ««Իսլամական պետության» զինյալներին հաջողվել է կործանել 220 ռուս խաչակիրների տեղափոխող ռուսական օդանավը Սինայում: Նրանք բոլորը սպանվել են, շնորհակալություն Ալլահին»։

Նշենք, որ Եգիպտոսում Ռուսաստանի դեսպանատան աղբյուրը հայտնել է, որ «Airbus-321»-ի կործանման հետևանքով փրկվածներ չկան: Դիվանագիտական ներկայացուցչի խոսքերով մահացել են ՌԴ 219 քաղաքացիներ. 212 ուղևոր և 7 անձնակազմի անդամ: