Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի լուսանկարները հայտնվել են համացանցում։ Լուսանկարները ուսումնասիրելիս կարելի է եզրակացնել, որ այն ընկնելու պահին գրեթե ամբողջապես ավիրվել է։ Լուսանկարները դեպքը տեղի ունենալուց ժամեր անց են հրապարակվել, քանի որ այդ տեղամասը ամայի է եղել։ 

Նշենք, որ Reuters-ը հայտնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված առնչվող ռազմական խմբավորումը ստանձնել է Սինայի թերակղզում ռուսական Airbus-321 ուղևորատար ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը: