Այս ամիս Հայաստանում կայանալու են նախագահական ընտրությունները: Թվում է, թե քչերն են կասկածում ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակի վրա: «Օգանյոկ»-ը զրուցել է Սերժ Սարգսյանի հետ:

Ներկայացնում ենք հարցազրույցից հատվածներ:

-Սերժ Սարգսյան, եկեք սկսենք նրանից, թե ո՞ր քաղաքական գործիչն է Ձեզ համար օրինակ ծառայում: Ներկայիս կամ անցած երկրի առաջնորդների մեջ Ձեզ համար իդեալ տեսնո՞ւմ եք:

-Դժվար է պատասխանել: Կարծում եմ` չկա նման մարդ: Սակայն կա հասկացություն, թե ինչպես պետք է այդ մարդը, որին ընտրել են նման պաշտոնին,  ծառայի ժողովրդին: Ծառայել քո ժողովրդին` նշանակում է միշտ աշխատել, միշտ դիմանալ և հարկ եղած դեպքում` կյանքը տալ: Հասկանում եք, նախագահը պետք է ամեն քայլի պատրաստ լինի: Ինձ համար որպես օրինակ մարդը չէ, այլ այս հատկանիշները:

-Փետրվարի 18-ին Հայաստանում նախագահական ընտրություններն են: Դուք երկրորդ անգամ եք առաջադրվում: Կառավարման առաջին շրջանում որո՞նք են եղել Ձեր ձեռքբերումները:

-5 տարի առաջ քաղաքական հակադրությունը և ատելությունը բառացիորեն թունավորել էին երկրի կյանքը: Պետք էր քանդել այդ բարդ հանգույցը: Մեզ հաջողվեց կարգավորել և բացել քաղաքական համակարգը, խորհրդարանական ընտրությունները բերել անհրաժեշտ մակարդակի: Մենք վերստեղծեցինք հասարակա-քաղաքական ավելի արդյունավետ և նոր մեխանիզմներ: Համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը շատ ցավոտ հարվածեց Հայաստանին: Տնտեսությունը նկատելիորեն անկում ապրեց: Մենք դուրս եկանք փոսից: Ստիպված էինք փոխել տնտեսության կառուցվածքը և բովանդակությունը: Անցած տարի մենք հասանք 7 տոկոսի, այժմ շատ կարևոր է պահել ձեռքբերումը:

Բացի այս երկու ճգնաժամերից, 2008թ-ին սկսվեց Հարավային Օսիայի կոնֆլիկտը, որը ևս ցավոտ հարված էր Հայաստանի համար: Ապրանքների մեծ մասը, որոնք նախատեսված էին Հայաստանի համար, գալիս էին և շարունակում են գալ Վրաստանի տարածքով, ուստի արտաքին աշխարհի հետ կապը կտրվել էր: Ես պարզապես չեմ հիշատակում Ղարաբաղյան հիմնահարցը և բարդ իրավիճակը տարածաշրջանում: Այս հարցում մենք մեծ առաջընթաց չունեցանք, սակայն պահպանեցինք խաղաղությունը, որը, իմ կարծիքով, շատ բան արժե: Մեր բոլոր միջազգային գործընկերներին պարզ դարձավ, որ Հայաստանը փորձում է գտնել հարցի լուծման խաղաղ ճանապարհներ: Ընդհանուր առմամբ, ճգնաժամը կբավականացներ մի քանի նախագահների: Բայց մենք դրանից դուրս եկանք ավելի ամրացած և այսօր ավելի վստահ գնում ենք առաջ:

-Ինչպե՞ս եք գնահատում քաղաքական իրավիճակը ընտրություններից առաջ: Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանը բացատրեց, թե ինչու չի առաջադրել իր թեկնածությունը: Նա ասել է, որ «Հայաստանում կոմպրոմիսի փնտրումն  արտահայտվել է քաղաքական փոքր բանակցություններում», իսկ «ընտրությւոններին քաղաքական մրցակցությունը դարձել է տիկնիկային»: Ձեր կարծիքով Ռ. Քոչարյանը ի՞նչ նկատի ուներ:

-Բնականաբար, ես չեմ մեկնաբանի այս օրերում հնչած քաղաքական տարբեր հայտարարությունները, քանի որ դրանք բխում են սեփական շահերից: Ինչ վերաբերվում է իրավիճակին, ապա այն նույնն է, ինչպես բոլոր երկրներում ընտրություններից առաջ: Այս պայքարում արժանի թեկնածուներ են: Նրանք ինձ համար թշնամիներ չեն: Մրցակիցներ` այո, բայց ոչ թշմանիներ:

-Ի՞նչ եք կարծում, Ռուսաատանը ի՞նչ կարող է անել, որ գոնե մի փոքր պակասեցնի Լեռնային Ղարաբաշի հարցի պայթյունավտանգությունը:

-ՌԴ-ն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ կարևոր միջնորդ է համարվում Լեռնային Ղարաբաղի հարցում: Միայն Ռուսաստանի միջնորդության շնորհիվ` 1994 թվականին հաջողվեց հրդադար հաստատել: Լուրջ հույսեր էինք կապում վերջին շրջանի ռուսական բարձր միջնորդության վրա: Սակայն Ադրբեջանը կասեցրեց այդ գործընթացը ` գրեթե հաստատված փաստաթղթերի շուրջ շարունակաբար հանդես գալով փոփոխություններով և ուղղումներով: Շնորհակալ եմ Ռուսաստանի ղեկավարությանը հարցի կարգավորման շուրջ հետևողական և անմիջական մասնակցության համար:

-Իրանն այսօր Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերներից է: Ինչպե՞ս եք հարաբերություններ կառուցում մի երկրի հետ, որին գրեթե ողջ աշխարհը շրջափակման մեջ է պահում:

-Դուք նկատի ունեք պատժամիջոցները, որոնք ՄԱԿ-ն է դրել: Դժավ դա ամբողջական շրջափակում համարել: Հայաստանը գործում է միջազգային իրավունքի պայմաններում: Անխոս, պատժամիջոցները կան: Դրանք հարվածում են Իրանի տնտեսությունը, բայց մենք շարունակում ենք միասին հետաքրքիր ծրագրեր մշակել, հատկապես` հիդրոէներգիայի ոլորտում: Ներկայումս աշխատանքներ են տարվում միջազգային ճանապարհի կառուցման ուղղությամբ, որը կմիացնի Հայաստանը Իրանին: Իրանում բնակվում է մեծ իրանահայ համայնք: Հայ-իրանական բարեկամությունը ունի բազմադարյա պատմությունը, և մեր հարաբերությունները զարգանում են:

-Նախագահական ընտրությունների կանխատեսումները Ձեզ համար շատ բարենպաստ են: Սակայն վաղ թե ուշ Դուք ստիպված եք լքել Ձեր պաշտոնը: Դրանից հետո, Դուք ինչպիսի՞ կյանքի մասին եք երազում:

-Չնայած կանխատեսումները բաենպաստ են, բայց հարկավոր է դեռ հաղթել: Ես երբեք չեմ պլանավորել իմ կարիերայի աճը: Երբ հեռանում ես պաշտոնից, ցանկանում ես, որ անցած ուղին լի լինի ձեռքբերումներով և առաջընթացով: Նախագահները` նախկին չեն լինում: Անգամ հեռանալուց հետո երկրի առաջնորդը մեծ ներդրում է ունենում երկրի հասարական կայնքում: