Ճգնաժամի սարսափելի այդ վիճակը, երբ համոզված չես` քեզ մոտ լավ է ստացվում կամ վատ, հայտնի է :Արվեստագետի պարգև¦ անունով: Բոլորի մոտ էլ ծաղկման շրջանն անցնում է. չէ որ մենք դեղձենիներ չենք, բայց դա բոլորովին էլ չի նշանակում, թե դու սկսում ես փտել…. Պարզապես երբ գործերը վատ են և քեզ բոլորովին էլ անօգնական ես զգում, հարկավոր է ոչ թե ընդհատել, այլ շարունակել. միայն այդպես կարելի է վեպ գրել` միշտ առաջ ու առաջ…

…Այդ արձակը ոչ մեկի կողմից և երբեք չի գրվել: Բայց հնարավոր է այն գրել, և առանց որևէ աճպարարության, առանց որևէ շառլատանության: Առանց այն ամենի, ինչը փչանում է ժամանակի ընթացքում: Դրա համար չափից ավելի գործոնների առկայություն է պահանջվում: Նախ և առաջ հարկավոր է տաղանդ, մեծ տաղանդ: Այնպիսին, ինչպիսին Քիփլինգն էր: Հետո ինքնակարգապահություն: Հետո հարկավոր է պարզ պատկերացում ունենալ այն մասին, թե ինչ կստացվի այդ ամենից. և հարկավոր է ունենալ խիղճ, այնպես բացարձակ անփոփոխ, ինչպես մետր- էտալոնը Փարիզում, որպեսզի հեռու մնաս կեղծիքից: Հետո` գրողից պահանջվում է խելք և անշահախնդրություն և ամենագլխավորը` երկարակեցություն: Փորձեցեք այդ ամենը միավորել մի մարդու մեջ և այդ մարդուն ստիպեք հաղթահարել բոլոր այն ազդեցությունները, որոնք ծանրանում են գրողի վրա: Նրա համար ամենադժվարը (չէ՞ որ ժամանակն առաջ է թռչում) երկար ապրելն ու աշխատանքը ավարտին հասցնելն է: Բայց ես կուզենայի, որ մենք կարողանայինք կարդալ նրա գրքերը:

… Եթե ամբողջ կյանքում հետևողականորեն խուսափել ես մահից, բայց մյուս կողմից, նրան թույլ չես տվել ծիծաղել քեզ վրա և զննել ես նրան, ինչպես զննում են գեղեցիկ պչրուհուն, ապա կարելի է ասել, որ դու զննել ես նրան, բայց դա չի նշանակում, որ դու փնտրել ես նրան…»:

Պատրաստեց՝ Սիրարփի Մարգարյանը