Ուկրաինայի Լվով քաղաքում կրքերը հետզհետե թեժանում են։ Ընկերներս տեղեկացրին, որ ադրբեջանցիները հայ գտնելու և վրեժխնդիր լինելու մտադրությամբ մեծ խմբերով շրջում են քաղաքի փողոցներում։ Իրավապահ մարմիններն էլ, կարծես, ուշադրություն չեն դարձնում այդ փաստին։ Նրանք ավելի կենտրոնացած են նախօրեին տեղի ունեցած զանգվածային կռվի փաստի վրա։ Եվ դա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք աշխատանքի այն ծավալը, որն ադրբեջանական կողմն իրականացնում է Ուկրաինայում։ Ակտիվ է թե‘ նրանց համայնքը, թե՚ դեսպանատունը և թե‘ ԱԳՆ֊ն։

Եվ ինձ հիմա անկեղծ հետաքրքրում է, թե որտե՞ղ է մեր համայնքը, ի՞նչ է անում ԱԳՆ֊ն և վերջապես ինպիսի ավարտ կունենա այս պատմությունը։ Միթե՞ Ուկրաինայում ՀՀ դեսպանատան աշխատակիցներն իսկապես կարծում էին, ոթե հյուպատոսի մակարդակով հնարավոր կլիներ հաղթահարել այս ճգնաժամը։

Ու հիմա Լվովի հայ համայնքն իսկապես վտանգի մեջ է։ Տեսնելով, որ ադրբեջանցիների հարձակումը մեր մարզիկների վրա անպատիժ մնաց, իսկ քաղաքում շրջող ադրբեջանցիները շարունակում են սպառնալ` տեղի հայերին ոչինչ չի մնում, քան ինքնուրույն փորձել լուծել իրենց խնդիրները։ Եվ սա մեծ խայտառակություն է։ Հերիք չէ ադրբեջանցիներն առաջինը հարձակվեցին հայերի վրա, հիմա էլ մերոնց են մեղադրում կռիվների համար։ Ի՞նչ ասեմ։ Շնորհակալություն մեր ԱԳՆ֊ին, Ուկրաինայում ՀՀ դեսպանատանն ու տեղի հայ համայնքին…

Իր ֆեյսբուքյան էջում գրում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը: