Քաշաթաղի «տաք ջրեր» կոչվող լճում այսօր՝ մայիսի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ խեղդվել է երեք մարդ։ Խեղդվողների ինքնությունը ճշտվում է, մանրամասները պարզվում են։ Նախնական տեղեկություններով՝ նրանցից երկուսը Գորիսի բնակիչներ են, մեկը՝ Քաշաթաղի:

Ըստ նախնական տեղեկությունների, սկզբում նրանցից մեկն է փորձել լիճը մտնել և խեղդվել է, որին փորձել են օգնել մյուս երկուսը, սակայն չի հաջողվել և երեքն էլ խեղդվել են։

Նախնական վարկած կա, որ խեղդվել են ոչ թե ջրից, այլ լճում արտանետված գազից։