«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարության հայտարարած օպտիմալացման շրջանակներում առաջին պլան է մղվել նախարարությունների աշխատակազմերի կրճատման հարցը։ Այդ նպատակով հանձնաժողով է ձևավորվել՝ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի ղեկավարությամբ, որը կուսումնասիրի, կհաշվարկի բոլոր ռիսկերը, ապա կրճատումներ կլինեն, քանի որ կրճատումը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել, ինչպիսին, օրինակ, արտագաղթի խթանման։

Քաղծառայողները չեն օպտիմալացման հիմնական թիրախը, նախատեսվում է ստորաբաժանումներ միավորել, որոշ պարապ հիմնարկներ կրճատել։ Օրինակ՝ հիմնարկներ, որոնք ժամանակին ստեղծվել են միջազգային կառույցների ֆինանսավորմամբ ու կոնկրետ ծրագրով, ծրագրի ավարտից հետո դրանք պետական ֆինանսավորման են անցել։ Բացի այդ, կա պայմանագրայինների ինստիտուտ, դրանց մի մասին էլ կկրճատեն։ Վտանգի տակ են նաեւ նախարարությունների տեսչություններն ու ստուգող մարմինները»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: