Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի ևս մեկ վճիռ է կայացրել: Հարցը Կառավարության վաղվա նիստի օրակարգում է։

«Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի ապրիլի 7-ի վճռի պահանջները կատարելու նպատակով Արդարադատության նախարարությունը վաղը Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից կպահանջի տրամադրել 18,255 եվրոյին համարժեք ՀՀ դրամ`վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Եվրոպական դատարանը վճռել է դիմումատուին շնորհել 15,255 եվրո` որպես նյութական վնասի հատուցում, իսկ 3,000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2016 թվականի հոկտեմբերի 7-ն է:

Գործը վերաբերում է 223.9 քմ մակերեսով տան և 770.3 քմ մակերեսով հողակտորի սեփականության իրավունքին: