ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Է. Նալբանդյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար նշանակելու մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Էդվարդ Նալբանդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար»,– ասվում է ՀՀ Նախագահի հրամանագրում: