«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով Սփյուռքի նախարարի պաշտոնում իր վերանշանակման պատճառներին՝ Հրանուշ Հակոբյանն ասել է, թե ինքը «անցած ռեժիմում», «ներկա ռեժիմում» ոչ անօրինականություն է կատարել, ոչ գողություն է արել, ոչ կոռուպցիայի մեջ է մեղադրվեի ոչ էլ այլանդակություններ է արել։

«ՉԻ» – Սրանք, իհարկե, շատ զորավոր փաստարկներ են։ Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե նախարարի պաշտոն զբաղեցնելու և հետագայում վերանշանակվելու համար այլ որակներ էլ են պետք։ Օրինակ՝ նախարարը պիտի կարողանա նաև աշխատել և արդյունքներ ապահովել։ Բանից պարզվում է՝ դրա կարիքը չկա, գողություն և այլ այլանդակություններ արած չլինելը միանգամայն բավարար է:

Այսինքն՝ մեր հարևանի Գագազ անունով կատուն հանգիստ կարող է հավակնել նախարարի պաշտոնին: Նա ոչ «ներկա ռեժիմում», ոչ «անցած ռեժիմում» որևէ կոռուպցիոն սխեմայում չի ներգրավվել, այլանդակություններ չի արել (ժամանակին արված վիրահատական միջամտության շնորհիվ), ու անգամ ոստիկանության տվյալների բազայում մատնահետքեր չկան»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: