«Պրն. Ամիրյան, ցավով տեղեկացա, որ նշանավոր հայ Արամ Մանուկյանի տունը քանդում են: Հիմա այդ տունը ոչ միայն Արամ Մանուկյանինն է, այլև ամբողջ ազգի մշակույթի մահացող մասնիկներից մեկն է:

Քանի օր է Ռումինիայից հյուրեր ունեինք, նրանք ներկա գտնվեցին նաև Երևանի օրվան, պատմում էինք, որ Երևանը 3000 տարվա քաղաք է, որ ավելի հին է Հռոմից, բայց ի՞նչ ցույց տալ: Մայրաքաղաքում մնացած հին շինությունները թերևս Էրեբունի ամրոց-թանգարանի կիսաավերակներն են ու գերեզմանոցներում երբեմն հանդիպող շիրմաքարերը: Իսկ ու՞ր են թեկուզ 150 տարվա մեր շենքերը...

Պրն. Ամիրյան, համոզված եմ, որ դուք եղել եք մեր՝ Հյուսիսային հարևանների մայրաքաղաքում ու տեսել եք խնամքով պահպանված հին շինությունները, ու համոզված եմ, որ հիացել եք այդ ամենով: Հիմա թույլ մի՛ տվեք, որ նախորդ նախարարի ձեռագիրը շարունակվի:

Հույս ունեմ՝ հետևողական կլինեք մշակույթի աղետալի վիճակին, ու մենք էլ կկարողանանք մեր հյուրերին ասել. «Այս շենքը հին Երևանից, Գյումրիից, Վանաձորից մնացած մեր պատմություններն են»:

Արամ Խաչատրյան ՝ ֆեյսբուք