Վաղարշապատ քաղաքում տոնական իրադարձություն էր, առիթը ՝ հետևյալն էր, քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ միաձայն որոշում էր կայացվել որպեսզի այն փողոցը, որտեղ ապրել էր լուսահոգի Արամ Ասատրյանը անվանակոչվեր իր իսկ անունով:

Համաքաղաքացիների հարատև սերը վայելող գուսանը կենդանության օրոք միայն սեր ու բարություն էր քարոզել ու օգնության կարիք ունեցող ցանկացած էջմիածինցի անվարան թակել էր նրա տան դուռը և օրհնանքի խոսքեր շուրթերին դուրս էր եկել հյուրընկալ օջախից:

Երախտավոր ժողովուրդը առանձնակի ուրախությամբ էր ընդունել լուրը, քանի որ անվանակոչումից զատ Ասատրյանի ժառանգները քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից արժանացել են շնորհակալագրերի: