Հունիսին տեղի ունեցավ տարվա ամենաքննարկվող հարսանիքներից մեկը՝ մեծահարուստ Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի հարսանիքը։ Այն լուսաբանվեց ոչ միայն հայկական, այլ նաեւ ռուսաստանյան լրատվամիջոցներով։ Սարգսի ընտրալը վրացուհի Սալլի Կինցուրաշվիլին է։ Հարսանիքին հրավիրված էր հայ քաղաքական Էլիտան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այդ թվում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գործարար-պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, բազմաթիվ օլիգարխներ, պաշտոնյաներ։

Մոսկվայի «Սաֆիսա» ռեստորանում կայացած հարսանական խնջույքին ներկա է եղել շուրջ 500 հյուր։

Ի դեպ, հարսանեկան խնջույքը վարում էր հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը։

Երաժշտական մասն ապահովել են «Maroon 5» աշխարհահռչակ խումբը, Ալլա Պուգաչովան, Վերա Բրեժնեւան եւ այլ հայտնիներ։

Գոհար Գասպարյան-Նարեկ Վան Աշուղաթոյան

 

Ամռանը տեղի ունեցավ նաեւ սիրված հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի եւ Նարեկ Վան Աշուղաթոյանի հարսանիքը։ Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Զորավոր եկեղեցում:

Գոհար Ավետիսյան-Վահիկ Մարտիրոսյան

 

Նոյեմբերին Երեւանում տեղի ունեցավ Մոսկվայի ամենապահանջված հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանի եւ երգիչ Վահիկ Մարտիրոսյանի հարսանիքը։ Զույի հարսանեկան խնջույքը տեղի ունեցավ «Փարավոն» ռեստորանում։%d5%a3%d5%a3 %d5%a6

Սուսաննա Պետրոսյան-Գեւորգ Գասպարյան

 

Օգոստոսի 6-ին տեղի ունեցավ երգչուհի Սուսաննա Պետրոսյանի հարսանիքը: Երգչուհու ընտրյալը բժիշկ-կենսաքիմիկ Գևորգ Գասպարյանն է: Զույգը պսակադրվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, իսկ խնջույքն անցել է Armenian Royal Palace. ռեստորանում:

Աննա Ավանեսյան-Դավիթ Տեր-Պետրոսյան

 

Գարնան ամենաքննարկվող հարսանիքներից էր հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդու` Դավիթի հարսանիքը: Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:

 

Իրինա Քոչարյան-Արմեն Մանուկյան

 

Հունիսի 11-ին «Օջախ» ռեստորանային համալիրում կայացավ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Աժ ԲՀԿ խմբակցության փորձագետ Իրինա Քոչարյանի հարսանիքը։ Նա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի զարմուհին է, ԳԱԼԱՏԵԱ-ՄԵԴ էսթետիկ բժշկության կենտրոնի հիմնադիր տնօրենը, Վալերի Քոչարյանի անվան հիմնադրամի հիմնադիր տնօրեններից։ Բիզնես-լեդիի ընտրյալը գործարար Արմեն Մանուկյանն է, «All for you» խանութ սրահի սեփականատերը։

 

Կարին Հովհաննիսյան-Լարիսա Ռայան

 

Հունիսին տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի որդու՝ Կարինի եւ Լարիսա Ռայանի հարսանիքը։Լարիսան «Կրթություն Հայաստան» կրթական հասարակական կազմակերպության գործադիր տնօրենն է։ Նա նաեւ հայտնի է Սերժ Թանկյանի հետ կատարած «Արի իմ սոխակ» զուգերգով։

Կարինն ու Լարիսան ամուսնացել են այս տարվա հունիսի 26-ին, Ֆրեզնոյում։ Հարսանիքի վայրն ու եկեղեցին պատմական է. Կարինի գերդաստանը՝ նախապապը, պապիկը, հայրը, հորեղբայրները պսակադրվել են հենց այդ եկեղեցում։ Հարսանիքը եղել է փոքր:

 

Հրանտ Բեգլարյան

 

Սեպտեմբերի 17-ին Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի որդու՝ Հրանտ Բեգլարյանի հարսանիքն էր: Հրանտը ամուսնացել է հոր մանկության ընկերոջ դստեր հետ, նրանք ապրում են Մոսկվայում: Պսակադրությունը տեղի ունեցավ Սուրբ Գայանե եկեղեցում, իսկ խնջույքը` Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում։Հարսանեկան խնջույքին ներկա է եղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

 

Լիլիթ Գալստյան-Մանվել Բադալյան

 

Այս տարի ամուսնացան նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը՝ եւ ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Թամար Կապրելյան-Քրիս

 

Ֆրանսիայի հյուսիս-արևելքում՝ Նորմանդիայի ափերին գտնվող փոքրիկ, միջնադարյան Օնֆլյոր քաղաքում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ամերիկաբնակ երգչուհի Թամար Կապրելյանի հարսանիքը (նա ներկայացնում էր Հայաստանը 2015թ-ի Եվրատեսիլին)։

Հայաստանից այնտեղ էր Բագրատ Սրբազանը, ով էլ անցկացրեց հարսանեկան արարողությունը Սբ. Եկատերինայի կաթոլիկ եկեղեցում, հայկական եկեղեցու արարողակարգով:

 

Աննա Թովմասյան-Արամե

 

Օգոստոսի 10-ին հայտնի դարձավ, որ սիրված եւ ճանաչված երգիչ Արամեն եւ նրա կինը՝ Աննա Թովմասյանը, որոշել են Սաղմոսավանքում հավերժ սիրելու եւ միասին լինելու խոստում տալ։2013-ից ՔԿԱԳ-ում ամուսնությունը գրանցելուց հետո Արամեն եւ Աննան միասին էին ապրում, բայց Աստծո օրհնությունը նրանք դեռ չէին ստացել։ vkgyliksyw

Միսակ Հովսեփյան-Նորա

 

Նոյեմբերի 27-ին ողջ քաղաքական էլիտան ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի որդու՝ Միսակի և նրա ընտրյալի՝ Նորայի հարսանիքին էր: Զույգի հարսանեկան խնջույքը տեղի է ունեցել «Ֆլորենս» ռեստորանում, հրավիրված է եղել ողջ քաղաքական էլիտան՝ գործադիր, օրենսդիր, ուժային կառույցների ղեկավարներ, գործընկերներ:

 

Վահան Բաղդասարյան-Մերի Ստեփանյան

 

Տարեկսզբին Դուբայում տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի որդու` Վահանի եւ «Բելաջիո» ռեստորանի սեփականատեր, երկար ժամանակ մաքսային համակարգում աշխատած Արմեն Ստեփանյանի դստեր՝ Մերիի հարսանիքը: Հարսանիքի քավորը Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է:

Արման Նշանյան-Վիկա

%d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6

Օգոստոսի 7-ին տեղի ունեցավ դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանի հարսանեկան արարողությունը: Դերասանի ընտրյալը մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ Վիկան է։

Սոնե Սիլվեր-Արսեն

%d5%bd%d5%b8%d5%b6%d5%a5

Հոկտեմբերին Սուրբ Հովհաննես եկեղեցում երգչուհի Սոնե Սիլվերը պսակադրվեց Արսենի հետ:

 

Այս տարվա ձմռանն ամուսնացավ նաեւ երգչուհի Լիլուն, ով արդեն զավակ ունի։

 

Ալինա Մարտիրոսյան-Կարեն Արայան

33990

Ամռանը հայտնի դարձավ, որ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ու սկանդալային նկարիչ Կարեն Արայանը ամուսնացել են։

Մովսես Երեմյան-Աննա

 

Ապրիլի 3-ին տեղի ունեցավ դերասան Մովսես Երեմյանի ու նրա սիրելիի՝ Աննայի պսակադրության արարողությունը: Հարսանեկան խնջույքին հրավիրված էր 300-ից ավել մարդ։Նորապսակները միմյանց անակնկալներ են մատուցել. Մովսեսը հատուկ իրենց համար գրված երգ է կատարել, Աննան էլ նրան հատուկ բեմադրված պարով է ողջունել: