Այսօր, Ազատ դեմոկրատներ կուսակցության անդամները, քարոզարշավի շրջանակներում, քայլերթ էին կազմակերպել Երևան քաղաքի կենտրոնում՝ չնայած եղանակային խոչընդոտներին: Քայլերթին ներկա էին կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, Հրանտ Բագրատյանը, Ստյոպա Սաֆարյանը և կուսակցության այլ անդամներ: Քայլերթը մեկնարկեց կուսակցության գլխավոր նախընտրական շտաբից, որը տեղակայված է Սայաթ-Նովա փողոցում: Կուսակիցները թռուցիկներ էին բաժանում, շփվում անցորդների հետ՝ կոչ անելով դառնալ իրենցից մեկը և իրենց քվեները վստահել Ազատ դեմոկրատներին: