Սերժ Սարգսյանը ապրիլի 3-ին խորհրդարանի ընտրության գործընթացի վերաբերյալ արած հայտարարության մեջ Ծառուկյան դաշինքը փաստացի հռչակեց ընդդիմություն:
«Ընդդիմության պատկառելի ներկայացվածությունը խորհրդարանում այսուհետ հնարավորություն կտա վերջինիս ամբողջությամբ օգտվել խորհրդարանական համակարգում ընդդիմությանը ընձեռնված վերահսկողական գործիքակազմի ողջ համալիրից, ինչը հավասարակշռված, վերահսկելի ու արդյունավետ կառավարման գլխավոր գրավականն է», հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Խորհրդարանի ընտրության պաշտոնական արդյունքի համաձայն ՀՀԿ-ն կստանա 55 մանդատ, Ծառուկյան դաշինքը՝ 30 մանդատ, ԵԼՔ-ը՝ 9 մանդատ, իսկ ՀՀԿ հետ կոալիցիոն համաձայնության մեջ գտնվող ՀՅԴ-ն՝ 7 մանդատ: Այդպիսով, ՀՀԿ-ն ունի միանձնյա կառավարություն կազմելու հնարավորություն:
Սերժ Սարգսյանը խոսում է ընդդիմության պատկառելի ներկայացվածության մասին:
Հազիվ թե ԵԼՔ դաշինքի 9 մանդատը 101 մանդատների շարքում համարվի «պատկառելի»: Այդ 9 մանդատը գործնականում չի որոշում ոչինչ: Պատկերը պատկառելի չի ստացվի, թե անգամ դրան գումարվի ՀՅԴ 7 մանդատը: Թեեւ դա միայն տեսական է, քանի որ ՀՅԴ մանդատները եթե գումարվեն որեւէ մեկին, ապա դա կլինի կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ն:
Ըստ այդմ, մնում է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանն «ընդդիմության պատկառելի ներկայություն» ասելով նկատի ուներ Ծառուկյան դաշինքը, որի ներկայությունն իրապես այնքան է, որ կարող է համարվել պատկառելի: Ծառուկյան դաշինքն ունի 30 մանդատ: Դա չի խանգարի ՀՀԿ մեծամասնության կառավարմանը, սակայն թե Սահմանադրությունն է նախատեսում մի շարք դեպքեր, երբ հարկ կլինի այդ մանդատների աջակցությունը, թե ներքին քաղաքական-համակարգային իրողությունները ենթադրում են իրավիճակներ, երբ Ծառուկյանի մանդատները կունենան կարեւոր նշանակություն: Այդ իրավիճակներում թե հատկապես ու՞մ համար, ՀՀԿ ո՞ր թեւի համար, դա իհարկե այլ հարց է:
Այդպիսով, ակնառու է, որ Սերժ Սարգսյանն ընդդիմություն է հռչակում մի ուժ, կամ մի գործչի առաջնորդած ուժ, որի ներկայությունը քաղաքական դաշտում 2015 թվականի փետրվարին հռչակում էր չարիք կամ կրկես:
Սակայն, «իրական քաղաքականության» ռեժիմում հասկանալի է, որ 2015 թվականին Սերժ Սարգսյանի խնդիրն ամենեւին Ծառուկյանը չէր, այլ նրա թիկունքում բացահայտ կամ ստվերային խաղ ծավալող առաջին եւ երկրորդ նախագահներն ու չորրորդ նախագահի թեկնածուն՝ Հովիկ Աբրահամյանը:
Այժմ Ծառուկյանը քաղաքականության մեջ ինքն է, ինչը նշանակում է Սերժ Սարգսյանի համար միանգամայն կանխատեսելի իրավիճակ, սուբյեկտ, որի հետ պայմանավորվելը Սարգսյանի համար լուրջ խնդիր չէ, եթե այդ սուբյեկտը չի կառավարվում մի քանի կետից, այլ ինքն է՝ իր խնդիրներով ու շահերով:
Այդպիսով, Ծառուկյանը հռչակվում է ընդդիմություն, այն էլ իշխանության ամենաբարձր մակարդակով: Այդ առումով հիշարժան է Սերժ Սարգսյանի ելույթը նոյեմբերին ՀՀԿ համագումարում, քաղաքական դաշտի խոշորացման եւ ընդդիմություն-իշխանություն հստակեցման մասին հայտարարություններն այդ ելույթում:
Փաստացի, ապրիլի 2-ի քվեարկությամբ Սերժ Սարգսյանը կատարում է այդ դրույթների ուղղությամբ առնվազն մեկ կամ մի քանի քայլ: Փաստորեն, իշխանություն-ընդդիմություն գիծը քաշվում է ՀՀԿ-Ծառուկյան դաշինքի շրջանակում:
Ժամանակավո՞ր գիծ է դա, երբ Ծառուկյանը կլինի համակարգի այսպես ասած ընդդիմադիր «ժամապահը», այն ընթացքում, երբ Սերժ Սարգսյանը կփորձի արդեն ՀՀԿ ներսում լուծել իր անմիջական հարցերը՝ կապված իշխանության ձեւավորման հետ: Այդ գործընթացը կարող է բերել համակարգի նոր բաժանման, երբ Ծառուկյանն այլեւս որպես երկրորդ բեւեռ կարող է կորցնել հրատապությունն ու կենսունակությունը:
Կամ էլ համակարգի նոր բաժանումը կարող է հանգեցնել հենց Ծառուկյան դաշինքի կամ բեւեռի տրանսֆորմացման եւ սոցիալ-բարեգործականից դեպի քաղաքական բեւեռ տրանսֆորմացման ինստիտուցիոնալացման:
Այս թեմայով
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին (ֆոտո)
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին «Փաշինյան»
Հունաստանը հայտարարել է, որ Ուկրաինային չի փոխանցի Patriot և C-300 համակարգերը
Theia նախամոլորակը կարող էր բախվել Երկրին Յուպիտերի ազդեցության պատճառով. Science
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»
Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել
Այսօր հայ սահմանապահի օրն է
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում․ «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի սեղանից բացակայում է խաղաղության սիմվոլը՝ եռագույնի կապույտը
Ապրիլի 26-ի աստղագուշակը
Եղանակը Հայաստանում
Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Զախարովան կոչ է արել Բաքվին և Երևանին մշակութային ժառանգության ոչնչացման հարցը դարձնել երկկողմ բանակցությունների թեմա
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մբապեի անձնական ռեկորդը մեկ մրցաշրջանում գոլերի քանակով
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասի...
Կոնգրեսական. ԱՄՆ-ն թաքցնում է ՉԹՕ-ների մասին տեղեկությունները
Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Անկարայում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նա...
Իրանի արտգործնախարար. Նեթանյահուն դուրս է եկել վերահսկողությունից, նրան պետք է զսպել
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Նիկոլ Փաշինյանի սեղանից բացակայում է խաղաղության սիմվոլը՝ եռագույնի կապույտը
1
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին «Փաշինյ...
2
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադա...
3
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
4
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից...
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան