Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաեւ խորհրդարան անցած «Ելք» դաշինքը:

Դաշինքի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Ներկայացնում ենք դաշինքի համամասնական ցուցակի առաջին տասնյակին:

1.Նիկոլ Փաշինյան

2.Արայիկ Հարությունյան

3.Դավիթ Խաժակյան

4.Անահիտ Բախշյան

5.Աշոտ Աթյան

6.Ալեն Սիմոնյան

7.Անի Խաչատրյան

8.Անի Սամսոնյան

9.Տիգրան Ավինյան

10.Սերգեյ Ղահրամանյան

Դաշինքի համամասնական ցուցակում 63թեկնածուների անուններ են։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները միավորվեցին եւ դաշինքով մասնակցեցին: Դաշինքի առաջնորդները որոշել են Երեւանի քաղաքապետի ընտրություններին նույնպես միասին մասնակցել:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի 2017 թ. ապրիլի 21-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 12-ը ներառյալ:

Սահմանված ժամկետում Ընտրություններին մասնակցելու գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հանրապետական եւ «Երկիր Ծիրանի» կուսակցություններն ու «Ելք» դաշինքը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ցուցակների գրանցումը կիրականացնի ապրիլի 9-14-ին: