Վիվառոն՝ Եվրասիական ֆեդերացիաների հետ համատեղ անցկացրեց Նարդու և Բլոտի Եվրասիական գավաթի առաջին մրցաշարը:

Եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք էին ստացել Վիվառո Բլոտի և Նարդու առցանց մրցաշարերում լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները:

Եվրասիական գավաթի համար պայքարը սկսեցին նարդու 56 ուժեղագույն խաղացողները, ովքեր միմյանց մեջ մրցելով որոշեցին կիսաեզրափակչի մասնակիցներին:

Հաջորդ օրը պայքարի մեջ մտան բլոտի սիրահարները: 56 մասնակից վիճարկեցին լավագույն բլոտ խաղացողի տիտղոսը:

Վիվառոն Եվրասիական գավաթի խաղարկության մրցանակային ֆոնդ սահմանել էր 11 միլիոն դրամ, որը հավասարապես բաշխվեց բլոտի և նարդու հաղթողների միջև:

Իսկ հաղթողները որոշվեցին իսկապես լարված հանդիպումներում: Առաջինից երրորդ տեղ գրաված մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ ֆեդերացիաների կողմից հատուկ վկայականով: Չեմպիոնները Վիվառոյի կողմից բացի դրամական մրցանակներից, ստացան նաև հատուկ գավաթներ:

Եվ այսպես, նարդու հաղթողներն են`

1. Այվազյան Լևոն (2 միլիոն դրամ)
2. Պետրոսյան Լևոն (800.000 դրամ)
3. Ղազարյան Հրայր (400.000 դրամ)

Իսկ բլոտում ուղեժագույն խաղացողներ ճանաչվեցին`

1. Արսեն Արզումանյան (2 միլիոն դրամ)
2. Արմեն Գասպարյան (800.000 դրամ)
3. Հայկազ Ումիթյան (400.000 դրամ)

Նշենք, որ դրամական մրցանակներ ստացան մրցաշարերի բոլոր մասնակիցները:
Եվրասիական գավաթի առաջին խաղարկությունը ստացվեց: Այն, ինչպես Վիվառոյի բոլոր նախաձեռնությունները, անցավ բարձր մակարդակով և հաճելի մթնոլորտում, ուղեկցվեց հյուրասիրությամբ ու բարձր տրամադրությամբ:

Ի դեպ, Բլոտի և Նարդու չեմպիոններին շնորհվեց միջազգային սպորտի վարպետի, իսկ 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝ սպորտի վարպետի կոչում և շնորհվեցին հատուկ վկայականներ:

Նկարները կարող եք դիտել՝ այստեղ։