Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ մայիսի 25-ին, հրամանագիր է ստորագրել Դավիթ Հարությունյանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար նշանակելու մասին: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Դավիթ Հարությունյանը 1998-2007 թվականներին նույնպես զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը: