Դավիթ Տոնոյանը նշանակվեց արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում։

Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում է կայացրել Դավիթ Տոնոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար:

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի փետրվարից։