Կալիֆորնիայում հայտնաբերվել է կորած 5-ամյա Արամազդ Անդրեսյան-կրտսերի մարմինն այն բանից հետո, երբ քննիչները վերադարձել են Սանտա Բարբարա շրջանի Կաչումա լճի տարածք՝ հավելյալ ապացույցներ գտնելու նպատակով: Այդ մասին հայտնում է CBS News-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի շերիֆի գրասենյակի հայտարարությանը:

Տղայի սպանության մեջ մեղադրվում է նրա 35-ամյա հայրը։ Մեղադրող կողմի կարծիքով՝ հայրը որդու հետ «Դիսնեյլենդ» գնալուց հետո սպանել է նրան ու թաքցրել դին: Դրանից հետո տղամարդը փորձել է փոխել արտաքինը, սափրել է մորուքը, ներկել մազերը։ Քննիչները կարծում են, որ նա երկիրը լքելու փորձի է նախապատրաստվել։

Մեղքի ապացուցման դեպքում տղամարդուն կսպառնա 25 տարվա ազատազրկում: