Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 05։51-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճի «Լագունա» լողափում «Ford» մակնիշի ավտոմեքենան հայտվել է լճում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ջրափրկարարները Սեւանա լճից դուրս բերել «Ford Focus» մակնիշի 35 GZ 078 պետհամարանիշով ավտոմեքենան: