«Սասնա ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանը Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան տեղափոխվելիս ստացել է գլխի վնասվածք: դատարանը հայտարարեց, որ մեքենայից իջեցնելու ժամանակ գլուխը պատահաբար խփել է մուտքի ծածկի տակ ամրացված երկաթե ամրակին եւ ստացել գլխի վնասվածք: Նշենք, որ Սերգեյ Կյուրեղյանին նիստերի դահլիճ բերեցին եւ կրկին հեռացրին:

Այս պահին դատարանի դահլիճում են միայն ամբաստանյալներից Արամ Մանուկյանը, Թաթուլ Թամրազյանը եւ Հովհաննես Հարությունյանը:

Դատարանը մյուս 15 անդամների նկատմամբ դատական սանկցիա էր կիրառել ոտքի չկանգնելու համար եւ հեռացրել նիստերի դահլիճից:

Նշենք, որ այս նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել: