Հայաստանի մշակույթի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին 89 տարեկանում կյանքից հեռացել է անվանի ասմունքող և հաղորդավար Վերա Հակոբյանը: Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 25-ին, ժամը 18:00-ից 20:00-ն, Երևանի Այգեձոր 3 հասցեում: Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 26-ին, ժամը 12:00-ից 13:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: