Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին, ժամը 23:12-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen Golf 4» մակնիշի 60 LA 099 պետհամարանիշով (վարորդ՝ 22-ամյա Լեւոն Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեկելի հատվածից, բախվել ճամփեզրին գտնվող գազատար խողովակը պահող սյանը, այնուհետեւ բախվել պատին, ինչի հետեւանքով ավտոմեքենան հրդեհվել է։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ՝ Լեւոն Ա.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:30-ին, մարվել՝ 23:39-ին:

Այրվել է «Golf 4» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ: