Հուլիսի 27-ին, ժամը 10-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 2-րդ թաղամասի թիվ 24 տան մոտ, հետընթացի ժամանակ, վրաերթի է ենթարկել 89-ամյա Մանյա Մելքոնյանին, ով մինչեւ շտապօգնության ժամանելը, մահացել է:

Վարորդը ներկայացել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզի քննչական վարչություն եւ տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվում է քննություն: