Նիդեռլանդների ոստիկանությունը ձերբակալել է 5 հոգանոց խմբի, որը գողություն է արել iPhone հեռախոսներ տեղափոխող բեռնատարից հենց մեքենայի՝ ընթացքի մեջ գտնվելու ժամանակ, այս մասին գրում է euromag.ru-ն:

Հայտնի է, որ գողացված հեռախոսների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ կես միլիոն եվրո:

Նշվում է, որ հանցագործներն օգտագործել են հատուկ արդիականացված միկրոավտոբուս, որը մոտեցել է ընթացքի մեջ գտնվող բեռնատարին, որը տեղափոխելիս է եղել թանկարժեք սարքերը:

Հենց այդ ժամանակ խմբի անդամներից մեկը բարձրացել է միկրոավտոբուսի տանիքին և ցատկել բեռնատարի վրա, ինչից հետո բացել է կողպեքն ու մտել բեռնախցիկի մեջ: Այնուհետ ռումինացին միկրոավտոբուսի մեջ է նետել iPhone-ների տուփերը:

Իրավապահ մարմինները նրանց հայտնաբերել են Նիդեռլանդների կենտրոնական հատվածում. միկրոավտոբուսի հետ միասին հայտնաբերվել են նաև բջջային հեռախոսների տուփերը:

Գողերի այս բանդան 2015թ.-ից սկսած արդեն 17 գողություն է կատարել այս մեթոդով: