Ընկերներ, մարդը լինի արվեստագետ, քաղաքական գործիչ, լրագրող կամ ուղղակի մարդ. հայրենասեր կամ ձեւակերպումով հայրենասեր՝ «անունով ու պալատական» պետք է պահպանի բարոյակրթական չափ, խոսելու կուլտուրա, զրուցակցի հանդեպ ունենա հարգանք: Անհարգի բառերով ու արտահայտություններով խոսելը չի դառնում ազատության կամ համարձակության գրավական: Համարձակությունը եւ ազատությունը բառապաշարի սանձարցակության հետ մի խառնեք,դրանք տարբեր գաղափարներ են:«Պալատական» երգչուհի Ալլա Լեւոնյանին վիրավորել են, քննադատել են:Տիկին Ալլա Լեւոնյան, հասկացե՛ք, ընդունե՛ք. Ազատություն է, բոլորին էլ քննադատում են, ընդունեք նաեւ քննադատությունը:Տիկին Ալլա Լեւոնյան, ՀՀ կառավարության անդամներին առավոտից երեկո քննադատում են.հետո՞...ո՞ր մեկն է իրավաբաններ վերցրած հետապնդում ու ահաբեկում քննադատողին եւ անհիմն մեղադրանքներ ներկայացնում ու ահաբեկում:

Ի՞նչ է, դուք անձեռնամխելի ե՞ք:

Քննադատելը կյանքի սպառնալիք չէ: Լրագրող Գայանե Մանուկյանը ազատ է, կարող է քննադատել, կարող է նաեւ «անզուսպ» քննադատել: Մի՞թե քննադատության համար կարելի այնպիսի աղմուկ բարձրացնել, որ ոստիկանությունն ու ՖԲ-յան ողջ անձնակազմը ամիսներ շարունակ հետապնդի ու ահաբեկի մի սովորական լրագրողի:

Հարցս ուղղում եմ «պալատական երգչուհի» Ալլա Լեւոնյանին եւ նրա իրավաբան Էմիլ Մարկոսյանին. դուք Գայանե Մանուկյանի միջոցով ի՞նչ չլուծված խնդիր եք ուզում լուծել:

Հարգելի իրավաբան կոչեցյալ, Էմիլ Մարկոսյան, ողջ հայ ժողովուրդը դառնագին խնդիրների մեջ է, ինչու՞ այդ ցավերն ու խնդիրները չեք ուզում պաշտպանել:

Ձեզ ի՞նչով պետք է վնասի Ամերիկայում մի կերպ ապրող, հազարավոր խնդիրներով ծանրաբեռնված, ազատության ու արդարության համար կռվող, ընդամենը անզորությունից «խոսքեր շպրտող» ու հոխորտացող Գայանե Մանուկյանը:

Իրավաբան Էմիլ Մարկոսյան, այդպես ջատագով մի օր մի աղքատի շահեր պաշտպանեք:

Հանգիստ թողե՛ք, Գայանե Մանուկյանին: Հանգիստ թողե՛ք Գայանե Մանուկյանին, նա որ, տեղով «կրակ ու սմերչ» էլ դառնա ձեր պես կերած- խմած, telexranitel ներով փաթաթված, ուժային կառույցները ձեզնով արած պալատականների խաթրին չի կարող կպնել, ուր մնաց ՝ թե վնասել...:

Գայանե Մանուկյանը հայրենիքում կատարվող անարդարությունը չտանելով, հոխորտում է, բորբոքվում է, խոսում է:

Ի՞նչ է, դա էլ ե՞ք արգելում, այս երիտասարդները ինֆարկտ կստատան, գոնե թողեք խոսեն:

Ազատ խոսեն, Մի՛ վախեցեք, խոսքերից, այդ խոսքերից չեք նիհարի, ձեր փողի գրպանները չեն նիհարի, պալատը չեք լքի, կապ չունի տաղանդավոր եք, թե անտաղանդ:

Ի՞նչ է, դուք այնքան եք «փողովացել ու չաղացել ու ամեն ինչին տիրացել, որ սպառնում եք, պայքարում եք անգամ Ամերիկայից սրտի ցավից աղաղակող լրագրողի դե՞մ:

Ոստիկանությունը ձեր պես ահաբեկիչներին թողել, ի՞նչ է Գայանե Մանուկյանի խնդիրն է լուծում:

Դուք ինչու՞ եք, Գայանե Մանուկյանին սպառնում. Հայաստան գալու դեպքում ձերբակալել:

Այդպես սպառնում եք, որ երկու միլիոն հայը արտերկրում գաղթական է մնացել, անտուն, անտեր,թափառական:

Գիտեք, գնացեք, այն որ պալատական դարձած պալատներում եք ապրում, մտածեք աղքատ ու սոված մարդկանց մասին: Այն ժամանակ մեծ գործ արած կլինեք:

Ամոթ է, կանգ առե՛ք, անունով էլ արվեստագետ կամ երգչուհի եք, կամ մեկն էլ իրավաբան:

Կարինե Հայրապետյան