Ամբողջ օրն աշխատավայրում անցկացնող ամուսնական զույգերը միայն քնելուց առաջ են մի փոքր ազատ ժամանակ գտնում՝ միասին լինելու համար, այդ պատճառով էլ այդ ժամանակը պետք է արդյունավետ օգտագործել: Հոգեբանները մի քանի խորհուրդներ ունեն այս կապակցությամբ .
Ուղիղ ժամը 21:00-ին անջատեք ձեր բջջային հեռախոսները կամ դրանք դրեք մահճակալից հեռու: Զանգերն ու համացանցը խլում են այն թանկարժեք րոպեները, որոնք դուք կարող եք միասին անցկացնել:
Մոռացեք աշխատանքի մասին: Անկողնում պառկած՝ մի՛ ստուգեք ձեր էլեկտրոնային փոստը կամ աշխատանքային փաստաթղթերը: Դա կարող եք անել նաև առավոտյան:
Միասին պառկեք քնելու: Կյանքի այս ռիթմը դարձրեք ամուր սովորություն:
Քնելուց առաջ միասին կատարեք որոշ գործողություններ: Լվացեք ատամները, դասավորեք շորերը, որոնք հագնելու եք առավոտյան, սառնարանում դրեք նախաճաշի համար առանձնացված մթերքը:
Անկեղծ զրույց վարեք: Մի՛ մոռացեք միմյանց հույզերի ու հոգսերի մասին: Քնելուց առաջ հետաքրքրվեք՝ ինչպե՞ս են ձեր ամուսնու կամ կնոջ գործերը, ի՞նչն է նրան անհանգստացնում կամ ինչի՞ կարիք ունի նա: Կիսվեք նաև ձեզ հուզող խնդիրներով:
Ննջարանում մենակ եղեք, երեխաները թող քնեն իրենց սենյակում: Նրանց ձեր անկողին թողեք միայն այն ժամանակ, երբ վատ երազ են տեսել կամ վախենում են կայծակից:
Մի՛մոռացեք համբուրել ձեր կողակցին և բարի գիշեր մաղթել նրան: Բարի խոսքերն ու ջերմ վերաբեմունքը թեթևություն ու հանգստություն են պարգևում: