Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 27-ին, ժամը 22:25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Վարդավառի լճի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի 35 GF 699 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 27-ամյա Պետրոս Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին եւ կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Պ. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: