lragir.am _ ը գրում է ՝

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով պաշտոնական այցով այդտեղ գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Պետրոպավլովյան ամրոց, որտեղ նրան է վերապահվել սեպտեմբերի 6-ի կեսօրյա համազարկի իրականացման իրավունքը, ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Այս ավանդույթը սկիզբ է առել Պետրոս Առաջինի կառավարման ժամանակաշրջանից: Ժամանակ առ ժամանակ թնդանոթային համազարկի իրավունքը վերապահվում է նաև Սանկտ Պետերբուրգի պատվավոր հյուրերին:

Այսպիսով, Սանկտ Պետերբուրգի իշխանությունն իր երախտագիտությունն է հայտնել ու պարգեւատրել Տարոն Մարգարյանին, ով կրծքով փակել է Երեւանյան փողոցներից մեկը՝ Լենինգրադյան կոչվող, վերանվանելու առաջարկը:

Ընդ որում, նա դեմ է փողոցը նույնիսկ Սանկտ Պետերբուրգ վերանվանելուն: Լենինգրադյանը խիստ հոգեհարազատ է սովետա-հայկական լյումպենի համար, որի վառ ներկայացուցիչն է Տարոնը:

Բացի այդ, Տարոնն այս տարիներին աճել է եւ ներկայում ունի քաղաքական հավակնություններ, որոնց բավարարման միակ ուղին Ռուսաստանի բարեհաճությունն է: Հանուն դրա կարելի է հանդուրժել թե Լենինգրադյան անունով փողոցը, թե Հանրապետության հրապարակի շատրվաններով Ռուսաստանի հիմնի կատարումը, թե ընդհանրապես ամեն ինչ: