Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան զարմացավ՝ իսկ ինչո՞ւ պետք է Հրազդանի քաղաքապետի որդին ոսկե մեդալով չպարգևատրվեր:
«Դուք գիտե՞ք, որ ազատազրկման մեջ գտնող մարդիկ անգամ ունեն իրավունքներ, այդ թվում՝ կրթությանիրավունք: Եթե մեկն ազատազրկված է ու գիտական առաջընթաց է ցուցաբերում, նրան դրա համարպարգևատրում են ազատազրկման վայրում: Երկուհարթություն մի խառնեք իրար», ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին օրերս նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի կողմից ոսկե մեդալով էր պարգևատրվել: Նա անչափահաս է և վերջերս հոր ծառայողական մեքենայով, առանց վարորդական իրավունքի, վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու, սակայն չէր ձերբակալվել:

Լրագրողների հարցին, թե Սերժ Սարգսյանի կողմից այսպարգևատրումը կարելի՞ է անպատժելիության մեսիջ ընկալել, նախարարը նման պատասխան տվեց. “Իսկ եթե պատժեինք ու երեխաին զրկեինք մեդալից, շատ ավելի մեծ հարված չէինք հասցնի՞ մեր հասարակությանը: Մարդը կատարում է քրեական բնույթի խնդիր, և դու նրան պատժում ես իր ուսումնառության դաշտում: Ինքը գիտակցաբա՞ր է արել, դա մեծ դժբախտություն է”:

Ըստ նախարարի՝ անկախ նրանից, անձը պաշտոնյայի որդի է, թե ոչ, ոսկե մեդալն ստանում է իր գիտելիքի հիման վրա: Նրա խոսքով՝ պաշտոնյաների երեխաները նույնպես երեխաներ են, ինչպես մյուսներինը և ենթարկվում են Հայաստանում գործող օրենքներին:
“Զգուշացիր ավտոմեքենայից պահը հիշո՞ւմ եք, ազատազրկման վայրից բերեն ինքն իր Համլետը կարդա, հետ գնա ազատազրկման վայր: Ուրեմն եթե մեկը դժբախտության մեջ ա կամ քրեական հանցանք ա կատարել, հանենք ամբողջությամբ ոչնչացնե՞նք”, հարցադրում արեց նա: