Reddit կայքի օգտատերերը հարցրել են McDonald՛s-ի նախկին աշխատակիցներից՝ արդյո՞ք իրենք խաբել են հաճախորդներին: Արդյունքում բացահայտվել է, թե ինչպես կարելի է վիզուալ ավելացնել կարտոֆիլ ֆրիի քանակը:

Նախկին աշխատակիցներից մեկը նշել է, որ երբ ինքն աշխատել է McDonald՛s-ում, իրեն սովորեցրել են, թե ինչպես պետք է ճիշտ սեղմել կարտոֆիլի տուփը լցնելիս, որպեսզի այն լիքը թվա:

Նրա խոսքով, իր աշխատելու ողջ ընթացքում միայն մի հաճախորդ է հասկացել, որ իրեն խաբում են: