Հայ զինծառայողը մեր անկայուն տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանում է, չնայած հարեւանի իրականության զգացումը կորցնելուն: Այս մասին սեպտեմբերի 18-ին Սերժ Սարգսյանն ասաց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի բացմանը ելույթ ունենալիս:

Նախագահը հիշեցրեց, որ 2016-ի ապրիլին հայ ժողովրդին դարձյալ պատերազմ պարտադրվեց: «Այսօր մենք պետք է գնահատենք մեր զինծառայողների հերոսությունն ու մարտական ոգին, սակայն չմոռանանք, որ կարճաժամկետ պատերազմում նաեւ կորուստներ ունեցանք: 2016-ի ապրիլին մենք վերստին ցույց տվեցինք մեր միասնականությունը եւ ոգու ուժը»,- նշեց Սարգսյանը՝ շեշտելով, որ միջազգային դատարանները դեռեւս որոշումներ կընդունեն Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ:

«Ղարաբաղում, Հայաստանում եւ Սփյուռքում հայ հանրույթն իր դիքրոշումը կխստացնի: Չի կարող խաղաղություն լինել, մինչեւ Ադրբեջանը չհաշտվի միջազգային հանրության ամրագրած սկզբունքների գոյությանը»,- ասաց նախագահը՝ շարունակելով, որ վերջին տասնամյակներին, նույնիսկ 1994 թվականի մայիսին շատ է խոսվել ղարաբաղյան կարգավորման տարրերի եւ սկզբունքների մասին: «Պետության դիրքորոշումը չի փոխվել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությունն իր հայրենիքում ապրելու բնական իրավունք ունի: Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իր այս իրավունքն ամեն օր իրականացնում է պետական կայուն համակարգով, զարգացող տնտեսությամբ: Այս իրավունքը պատմական փաստ է, մնացյալ հարցերը կարելի կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով: Մենք ապացուցել ենք, որ մեզ անհնար է այս ճանապարհից շեղել»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը: