«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել Հայաստան-Սփյուռք համաժողովին, թեեւ համաժողովի մասնակիցները սեպտեմբերի 17-ին հյուրընկալվել էին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում:

ԲՀԿ-ից մեզ չէր հաջողվել ճշտել՝ Ծառուկյանին հրավեր եղել է, թե՝ ոչ: Ի պատասխան մեր հրապարակմանը, Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը երեկ հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանը հրավերը ստացել է, սակայն չի մասնակցել միջոցառմանը, քանի որ Հայաստանում չէ։ Տոնոյանը չի նշել, թե Գագիկ Ծառուկյանը ուր է մեկնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում