Մեղրիի մաքսատան մոտ սեպտեմբերի 22-ի գիշերը դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին դեպքը:

Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կասկածյալը ներկայացել է ոստիկանություն: Ներկայումս գործը քննվում է Քննչական կոմիտեում: