ԱՄՆ ՄԻչիգան նահանգում ուսուցչուհին Դեթրոյթի խաղատներից մեկում ծախսել է ավելի քան 30 հազար դոլար, որը նախատեսված էր դպրոցի կարիքների համար, հայտնում է New York Post-ը։

Մասնավորապես, 29-ամյա Լիդիա Քրիսթին Ջոնսոնի կողմից ծախսված 19 հազար դոլարը հավաքվել էր դպրոցական պարահանդեսի համար, եւս 12․5 հազարով պետք է զբոսարշավներ կազմակերպվեին։ Նշում են, որ անձնական գումարներով հանդերձ՝ ուսուցչուհին խաղատանը պարտվել է ավելի քան 90 հազար դոլար։

Հիմա ուսուցչուհուն մեղադրանք է առաջադրվել ունեցվածքի յուրացման ու մսխման համար։ Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 5-ին։ Եթե մանկավարժի մեղքը ապացուցվի՝ նրան սպառնում է մինչեւ 10 տարի ազատազրկում։